Հունիսի 17-ին Ռուսաստանում կմեկնարկի Համադաշնության գավաթը (այն անցկացվում է չորս տարին մեկ անգամ` ընդառաջ աշխարհի առաջնությանը), որին Գերմանիայի ընտրանին կմասնակցի գրեթե ամբողջովին նորացված կազմով: Սա Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովի որոշումն է, որի կարծիքով` խոշոր մրցաշարերով ֆուտբոլիստներին չի կարելի ծանրաբեռնել:
Նրա իսկ հավաստմամբ` ազգայինի ավագի պարտականությունները կդրվեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» հանդես եկող Յուլիան Դրաքսլերի վրա: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի այս ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց դանիացիների հետ ու պարտությունից խուսափեց հանդիպման վերջին րոպեներին: Խաղն ավարտվել է 1:1:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ